Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Իշխանության գալը հաղթանակ չէ, իսկ իշխանությունից զրկվելը պարտություն չէ. Շարմազանով

23.03.2016, 16:07
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել  է Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցության հարցին:  
Իշխանության գալը հաղթանակ չէ, իսկ իշխանությունից զրկվելը պարտություն չէ.  Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել  է Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցության հարցին: 

Թղթակցի այն հարցին, թե կարող է, արդյոք, Վարդան Օսկանյանի կուսակցությունը վտանգ ներկայացնել` Շարմազանովն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` մտնել քաղաքական դաշտ, թե չմտնել:

«Մենք ազատ մրցակցության կողմնակից ենք և չենք պայքարում ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահի և ոչ էլ որևէ մեկի դեմ»,– ասել է Շարմազանովը` պատասխանելով թղթակցի` խաղի մեջ երկրորդ նախագահի մտնելու մասին պնդմանն ի պատասխան։

ԱԺ փոխնախագահն ավելացրել է, որ ՀՀԿ–ն պայքարում է հանուն կուսակցության ծրագրերի իրականացման, որ «վաղն ունենանք ավելի ապահով և ժողովրդական Հայաստան»։ Նա միաժամանակ նշել է, որ եթե դա իրենց չհաջողվի, ապա ժողովուրդը 2017 թվականին իր նախընտրությունը կտա քաղաքական այլ ուժերի։

Շարմազանովը զրույցի ավարտին հատուկ ընդգծել է նաև, որ իշխանության գալը հաղթանակ չէ, իսկ իշխանությունից զրկվելը պարտություն չէ։ -0-