ՀՀԿ խոսնակը կոչ է արել ԱՄՆ դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց
11.10.2012,
11:49
Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Շարմազանովը դեսպանին կոչ է արել ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:
Հայաստանում ԱՄՆ–ի Արտակարգ և Լիազոր դսեպան Ջոն Հեֆֆերնը չորեքշաբթի հայտարարություն էր տարածել, որում «Օսկանյանի գործն» անվանել էր օրենսդրության ընտրովի կիրառում։
«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետև սա բացառապես իրավական խնդիր է, և ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետևյալն է, որ սա իրավական խնդիր է, և այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասել է. - «Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը կարծում եմ, իրականությունից հեռու և անթույլատրելի է: Եվ կարծում եմ՝ հենց նաև դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց և դրանք ընտրությունների հետ կապելուց»:
Շարմազանովը նաև ընդգծել է, թե որպես ԱԺ-ի փոխնախագահ` անթույլատրելի է համարում այս խնդիրը քաղաքականացնել կամ կուսակցականացնել, որովհետեւ տարբեր քրեական գործերով կան նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված:
«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ և արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, և որտեղ մեղադրյալներ անցնում են նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որևէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երևույթների դեմ պայքարելն է», - ասել է ՀՀԿ-ի խոսնակը:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դեսպանի մտահոգության պատճառը, Շարմազանովն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել դեսպանին, բայց խնդրի քաղաքականացումը արդարացված չէ, և Օսկանյանի հարցը նախագահական ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու է: Թերևս, կարող է ինֆորմացիայի բացակայությունը նման առիթ լինել, ասել է Շարմազանովը` հորդորելով բոլորին, անկախ պաշտոնական դիրքից և զբաղեցրած պաշտոնից, իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ չտալ:
Նախորդ երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի առաջին կետով (հանցավորին վստահված խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացնելը կամ վատնելը, այսինքն` հափշտակությունը) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 2–ին զրկեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից` հանրապետության գլխավոր դատախազի մինջորդագրի համաձայն, նրան եկամուտների օրիանականացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Օսկանյանը կատարվածում քաղաքական ենթատեքստ է տեսնում և վրդովմունք է արտահայտում, որ հիմնադրամի գործունեությունը ինչ–որ մեկը կարող է կապել հանցավոր փողերի հետ։ Նախկին նախարարը կարծում է, որ «գործը» սկսվել է հենց այն ժամանակ, երբ նա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-