Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Վարդան Օսկանյանը քվեարկեց Հայաստանի իշխանափոխության օգտին

02.04.2017, 13:16
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Վարդան Օսկանյանը, ընտրատեղամասում հայտնեց, որ քվեարկել է երկրի իշխանափոխության օգտին:
Վարդան Օսկանյանը քվեարկեց Հայաստանի իշխանափոխության օգտին
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Վարդան Օսկանյանը, ընտրատեղամասում հայտնեց, որ քվեարկել է երկրի իշխանափոխության օգտին:

«Ես քվեարկել եմ իշխանափոխության և երկրի ապագայի օգտին, ներկայիս իշխանությամբ Հայաստանն ապագա չունի: Միայն իշխանափոխության դեպքում հույս կա, որ ինչ-որ բան կփոխվի»,- քվեարկությունից հետո Օսկանյանն ասաց լրագրողներին:

Օսկանյանը զերծ մնաց ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ մեբնականություններից, բայց ավելացրեց, որ իրեն հասած տեղեկության համաձայն, քվեարկության սկիզբը չի կարելի դրական համարել:

«Առայժմ շտաբում չեմ եղել և լիարժեք տեղեկության չեմ տիրապետում, բայց հույս ունեմ, որ ընտրությունները նորմալ կընթանան: Ոչ ոքի պետք չեն այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ հասարակությունը կասկածներ կունենա, դա ոչ մի լավ բանի երբեք չի հանգեցրել: Հուսով եմ, որ այս անգամ իշխանություններն իսկապես «ուշքի կգան» և թույլ կտան իսկապես ազատ ընտրություններ անցկացնել»,- ասաց նա:

Մեկնաբանելով «Ելք» դաշինքի ներկայացուցչի նկատմամբ զինված հարձակումը՝ Օսկանյանը նշեց, որ նմանատիպ միջադեպերը ստվեր են գցում ընտրությունների վրա: 

Ապրիլի 2–ին Հայաստանում անցկացվում են 6–րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Դրանք հանրապետության առաջին համապետական ընտրություններն են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման՝ 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո: Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: -0-