Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունվարի 16–ին Փարիզում. ԱԳՆ

14.01.2019, 11:43
Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունվարի 16–ին Փարիզում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա հունվարի 16–ին Փարիզում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ` երրորդ հանդիպումը, տեղի է ունեցել 2018թ.–ի դեկտեմբերի սկզբին Միլանում։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալի կերպով ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին և մոտեցումներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում։–0–