Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայ–ռուսական պայմանագրերի վավերացման դեմ ակցիա է ընթանում Երևանում խորհրդարանի շենքի դիմաց

20.12.2013, 12:21
Հայ–ռուսական պայմանագրերի վավերացման դեմ ակցիա է ընթանում այս րոպեներին Երևանում խորհրդարանի շենքի դիմաց, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Հայ–ռուսական պայմանագրերի վավերացման դեմ ակցիա է ընթանում Երևանում խորհրդարանի շենքի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայ–ռուսական պայմանագրերի վավերացման դեմ ակցիա է ընթանում այս րոպեներին Երևանում խորհրդարանի շենքի դիմաց, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Այսօր արտահերթ նիստին պատգամավորների քննարկմանը պետք է ներկայացվեն հայ–ռուսական համաձայնագրերը բնական գազի, նավթամթերքի և անմշակ ալմաստի մատակարարման ոլորտում, գազի գնագոյացման հարցերը, ինչպես նաև ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման պայմանագիրը։

Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է մի քանի տասնյակ մարդ, այստեղ  հերթապահում են նաև իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ներկայում իրավիճակը հանգիստ է։ Ակցիայի մասնակիցները շարունակում են ժամանել։

Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազի ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։

Ստորագրվել է նաև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագիր և մինչև 2020 թվականը տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրի իրագործման 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր։ Բացի այդ, «Ռոսնեֆտը» և հայկական «Օյլ Տեխնա» ՓԲԸ–ն բաժնետերերի համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շրջանակում։—0—