Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Սարգսյան–Ալիև հանդիպման գլխավոր նպատակը կարող է դառնալ սահմանում լարվածության նվազումը

18.12.2015, 14:34
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր ձեռքբերոմը կարող է դառնալ հայ–ադրբեջանական սահմանում լարվածության նվազումը, ուրբաթ լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Սարգսյան–Ալիև հանդիպման գլխավոր նպատակը կարող է դառնալ սահմանում լարվածության նվազումը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր ձեռքբերոմը կարող է դառնալ հայ–ադրբեջանական սահմանում լարվածության նվազումը, ուրբաթ լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ դեկտեմբերի 19–ին Բեռնում։

Ինչպես նշեց քաղաքագետը, առաջիկա հանդիպումից այլ լուրջ փոփոխություններ սպասել չարժե։

«Երկու նախագահների հանդիպման արդյունքներով կարող են մշակվել նոր մեխանիզմներ, որոնք ավելի զուսպ կդարձնեն Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը»,– ավելացրեց քաղաքագետը։

Ըստ նրա, չնայած, որ նախագահների հանդիպմանը մեկ օր է մնացել, Ալիևի գործողությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անում են ամեն ինչ` այս հանդիպումից խուսափելու և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը տապալելու համար։

«Վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանում կատարված իրադարձությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունները փորձել են երկու խնդիր լուծել` չեղյալ հայտարարել նախագահների առաջիկա հանդիպումը, կամ, եթե այն կայանա, փոխել օրակարգը»,– ավելացրեց Մելիք–Շահնազարյանը։ .

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–