Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Եվրոպացիների ավելի քան մեկ քառորդը համոզված է, որ ԵՄ–ն հակառուսական պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ–ի ճնշման ներքո

25.12.2014, 11:49
Եվրոպացիների մեկ քառորդից ավելին վստահ է, որ ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է  կիրառել ԱՄՆ–ի ճնշման ներքո, միաժամանակ եվրոպացիների գրեթե մեկ քառորդն այն կարծիքին է, որ ԱՄՆ–ն չի ազդել ԵՄ–ի վրա այդ հարցում, վկայում են ICM Research գործակալության կազմակերպած հարցման տվյալները։
Եվրոպացիների ավելի քան մեկ քառորդը համոզված է, որ ԵՄ–ն հակառուսական պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ–ի ճնշման ներքո
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպացիների մեկ քառորդից ավելին վստահ է, որ ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է  կիրառել ԱՄՆ–ի ճնշման ներքո, միաժամանակ եվրոպացիների գրեթե մեկ քառորդն այն կարծիքին է, որ ԱՄՆ–ն չի ազդել ԵՄ–ի վրա այդ հարցում, վկայում են ICM Research գործակալության կազմակերպած հարցման տվյալները։

Այն հարցին, թե ինչպե՞ս են կոնկրետ  կիրառվել ԵՄ–ի պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ, եվրոպացիների 27 տոկոսը նշել է, որ սահմանափակող միջոցներն ընդունվել են Միացյալ Նահանգների ազդեցությամբ, հարցվածների 37 տոկոսը կարծում է, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն միասին են գործել պատժամիջոցների ներդրման հարցում։

Ուսումնասիրությունն անցկացվել է ICM Research գործակալության կողմից «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում դեկտեմբերի առաջին կեսին։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001 մարդ Մեծ Բրիտանիայում, 1001 Գերմանիայում, 1011 Ֆրանսիայում)։ Յուրաքանչյուր երկրում տվյալների համար վստահելի միջակայքը +/- 3,1% է` 95 տոկոս վստահելի հավանականությամբ։ 

Ինչպես ցույց են տալիս հարցման տվյալները, Ֆրանսիայում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ պատժամիջոցների հարցում ԵՄ գործողությունները թելադրված են եղել Ամերիկայի կողմից, նման կարծիքի է հարցվածների 33 տոկոսը։ Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն համաձայնեցրել են իրենց գործողությունները, Ֆրանսիայում նման կարծիքի է հարցվածների 27 տոկոսը։ Մեծ Բրիտանիայում հարցվածների 36 տոկոսը նշում է, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն միասին են ներդրել պատժամիջոցները, հարցվածների մեկ քառորդը կարծում է, որ ԵՄ–ն գործել է ԱՄՆ–ի թելադրանքով։ 

Յուրաքանչյուր երկրում հարցվածների մոտ մեկ քառորդը կարծում է, որ ԱՄՆ–ն չի ազդել ԵՄ–ի վրա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ներդրման հարցում։

ICM Research–ի հարցման արդյունքներով`բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է ԵՄ–ի կողմից Ուկրաինայի ֆինանսավորմանը, եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի ներդրված պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամը։ Գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների գրեթե կեսը ցանկանում են տեսնել ավելի  անկախ ԵՄ։–0–