Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին. Արայիկ Հարությունյան

20.05.2019, 13:33
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Արցախում գործող  «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնում է artsakhpress.am-ը:

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Ըստ նրա՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: «Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- ասել է նա:-0-