Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հաղթահարել բոլոր մարտահրավերներն ԱԺ նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Արարատ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ընտրվելու դեպքում հաղթահարել խարհրդարանի առաջ ծառացած մարտահրավերները:
«Իմ ուղին գործադիրի կազմում ավարտված է և ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ նվիրաբերել ինձ նոր մարտահրավերների հաղթահարմանը նոր խորհրդարանի ձևավորման ճանապարհին, ինչպես նաև նոր ավանդույթների և խորհրդարանական մշակույթի ձևավորման հարցում Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակում», - հայտատարեց Միրզոյանը:
Ըստ նրա, իրավական ոլորտում կենտրոնական տեղ կզբաղեցնի կառավարության նոր ծրագիրը և դրա իրագործմանն ուղղված օրենսդրական փաթեթները:
«Կանեմ ամեն հնարավորը կառավարության ծրագրի շուրջ համախմբման և համար: Կարծում եմ, որ ծրագրի իրականացումը պետք է համատեղվի նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են հասարակությանը հուզող բազմաթիվ և բազմակողմանի հարցերի լուծմանը», - ասաց նա:
Ըստ Միրզոյանի, խորհրդարանը պետք է ավելի նախաձեռնող դառնա: «Ամբողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասի հեղինակները կառավարություններ ն են, սակայն մեր դեպքում այդ բալանսը չափազանց անհավասար է և պետք է լուրջ աշխատանք կատարել այդ ուղղությամբ», - ասաց ԱԺ նախագահի թեկնածուն:
Միաժամանակ պատգամավորը նշեց, որ այս առումով կարևոր է ներդաշնակեցնել խորհրդարանի և կառավարության օրակարգերը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, ապա, ըստ Միրզոյանի, պետք է դրվի արդյունավետ և ծրագրային մոնիտորինգի իրականացման խնդիրը` առկա ամբողջ գործիքակազմի օգտագործմամբ և անհրաժեշտության դեպքում իրավական շրջանակների ընդլայնման անհրաժեշտությամբ:
«Այնուամեյնանիվ, կարծում եմ, որ արդեն այսօր կան մոնիտորինգի իրականացման որոշակի գործիքներ: Ինչ վերաբերում է պետբյուջեի վերահսկողությանը, համաձայնվեք, որ թվերն ինքնին շատ քիչ բան են ասում, երբ դրանք հիմնավորված չեն և չեն ուղեկցվում ծրագրային ցուցանիշներով։ Մենք պետք է լրջորեն զարգացնենք պատգամավորների ինստիտուցիոնալ հնարավորությունները ծրագրային բյուջետավորման գործընթացում», - ասաց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա, ըստ նրա, այն պետք է լավագույնս ծառայի միջազգային հարթակներում հայկական պետության շահերին: «Այս առումով կարևոր եմ համարում և ամեն կերպ կաջակցեմ կառավարության հետ համաձայնեցված աշխատանքային գործընթացին», - ասաց նա:
Հայաստանում երկուշաբթի ընթանում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:-0-