Արտակ Զեյնալյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է նախօրեին, որ համաձայնություն է տվել գլխավորել Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը։
«Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և այդ ժամանակահատվածում կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին։ Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», – ասել է Զեյնալյանը։
Նա նշել է, որ այդ որոշումն ընդունվել է կուսակցությունների միջև կայացած խորհրդատվությունների արդյունքում։
«Կարծում եմ, որ Հայաստանի ու Երևանի համար օգտակար կլինի, որպեսզի կուսակցությունները մասնակցեն ընտրություններին դաշինքով և իմ ղեկավարությամբ։ Զերծ կմնամ հնարավորություններին գնահատականներ տալուց», – ասել է Զեյնալյանը։
Միաժամանակ նա նշեց, որ «Ելք» խորհրդարանական դաշինքը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ գործում է վեցերորդ գումարման Ազգային ժողովը։ «Ելք» դաշինքը շարունակում է մնալ գործող կառավարության հիմնական աջակիցն ու ներկայացված է այնտեղ», – ասել է Զեյնալյանը։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:–0–