Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Արթուր Վանեցյանն ընտրությունների ընթացքի մասին. արտակարգ դեպքեր չեն գրանցվել

09.12.2018, 13:29
«Եթե կաշաкքի դեպք գրանցվի, հավատացեք, որ ինչպես մենք, այնպես էլ ոստիկանությունը, միանգամից կարձագանքենք», - հայտարարեց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն ընտրությունների ընթացքի մասին. արտակարգ դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կիրակի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արտակարգ դեպքեր ընտրությունների ընթացքում ներկա պահին գրանցված չեն:

«Հանրապետության ամբողջ տարածքում ոչ մի արտակարգ դեպք չի եղել», - ասաց նա: Ըստ Վանեցյանի, ներկա պահին նախընտրական խախտումների մասին որևէ տեղեկություն չկա:

«Բոլոր օպերատիվ ծառայությունները աշխատում են և եթե կաշառքի դեպք գրանցվի, հավատացեք, որ ինչպես մենք, այնպես էլ ոստիկանությունը, միանգամից կարձագանքենք», - հայտարարեց Վանեցյանը:-0-