Ավագանու ընտրություններին ընդառաջ. ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները:
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
Ցուցակը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական էջում։
«Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 2018 թ.–ի սեպտեմբերի 3–ին, ընտրողների թիվը կազմել է 850.124 մարդ։ Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվը կազմել է 848.343 մարդ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքն իր ցուցակի առաջին համար է գրանցել հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգություն» կուսակցությունն` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՅԴ–ն` ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրինաց երկիր» կուսակցությունն` իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքն` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։–0–