Հայկական բանակը կարող է ինքնուրույն լուծել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով առաջացած խնդիրները. պաշտպանության նախարար
27.01.2015,
18:43
Հայկական բանակը կարող է լուծել իր առջև դրված խնդիրներն առանց ՀԱՊԿ–ին դիմելու, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ–ին դիմելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանակը կարող է լուծել իր առջև դրված խնդիրներն առանց ՀԱՊԿ–ին դիմելու, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ–ին դիմելու հարցը։
Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։
«Վերջին տարիներին հատկապես հայկական բանակի կայացման գործընթացը ցույց տվեց, որ այն մշտապես կատարելագործվում է, զարգանում։ Չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված վերջին սրումը պետք է հանգեցնի նրան, որ մենք դիմենք ՀԱՊԿ–ին։ Այդ դեպքում ինչու՞ է հարկավոր հայկական բանակը, եթե այն չի կարողանում լուծել փոքրագույն սրման դեպքում ծագած խնդիրները», – ասաց Օհանյանը։
Նրա խոսքերով` հայկական ԶՈւ–ի նկատմամբ հակառակորդի քանակական գերակայությունը չի գործում, քանի որ որակական տեսակետից, ինչպես նաև մարտական ոգու մակարդակով «մենք ավելի շատ են գերազանցում հակառակորդին և ի վիճակի ենք լիարժեք կատարել մեր առջև դրված խնդիրները»։
«Հայաստանում իրականացվող ռազմավարական բնույթի տարատեսակ միջոցառումները, այդ թվում զորավարժությունները, որոնց մասնակցել են ոչ միայն Զինված ուժերը, այլ նաև այն բոլոր կառույցները, որոնց առջև կանգնած է Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրները, հանգեցրեցին աշխատանքի որոշակի ալգորիթմի ձևավորմանը», – ասաց նախարարը։
Օհանյանի խոսքերով, ըստ այդ ալգորիթմի` անվտանգության հետ կապված բոլոր նմանատիպ խնդիրները պետք է քննարկվեն կառավարությունում և Հայաստանի անվտանգության խորհրդում։
«Խորհուրդը իրավիճակի գնահատումից հետո պետք է խորհրդատվություններ տա Հայաստանի ղեկավարությանը` արդյո՞ք պետք է դիմել ՀԱՊԿ–ին գործող իրավական նորմերի շրջանակում», – ընդգծեց Օհանյանը։–0–