Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ԵԺԿ բանաձևը կսրի Թուրքիայի և ԵՄ–ի հարաբերությունները. փորձագետ

04.03.2015, 20:55
Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևը կսրի Թուրքիայի և Եվրոպական Միության հարաբերությունները, կարծում է ԵՊՀ  արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ԵԺԿ բանաձևը կսրի Թուրքիայի և ԵՄ–ի հարաբերությունները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևը կսրի Թուրքիայի և Եվրոպական Միության հարաբերությունները, կարծում է ԵՊՀ  արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երեքշաբթի Բրյուսելում ընդունել է Հայոց ցեղասպանության 100–րց տարելիցին նվիրված բանաձևը, որով ԵԺԿ–ն դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ.–ին։ Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողություններն են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:

Մելքոնյանի խոսքերով, Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները, մինչ այս էլ լարված էին, և ԵԺԿ–ի որոշումը ավելի շուտ կամրապնդի այդ լարվածությունը։

«Կարծում, որ թուրքական կողմը սկսել է բուռն արձագանքների մի ամբողջ շքերթ, քանի որ մինչև ապրիլի 24–ը, Թուրքիայի համար ոչ ցանկալի տարատեսակ զարգացումներ են լինելու, նաև հայտարարությունների, հրապարակումների, քարոզչական քայլերի տեսքով»,–ասել է Մելքոնյանի «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում:

Թուրքագետի խոսքերով, թուրքական արձագանքները լինելու են բացասական, հուզական, երբեմն ագրեսիվ, ամեն դեպքում երևի թե այս արձագանքները ի մի կբերվեն և կներկայացվեն ապրիլին մոտ;

«Ամենայն հավանականությամբ, թուրքական պետությունը կարձագանքի ԵԺԿ բանաձևին` Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության տեսքով, միաժամանկ խուսափելով հիմնական թեմայից»,–ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքերով, սա կստիպի ներկայիս Թուրքիայի նախագահ Էրդողանին ավելի ոչ կառուցողական և երբեմն նաև որոշակի միջազգային էթիկայի կանոնները խախտելով հայտարարություններ, սպառնալիքներ անել Եվրոպայի և Եվրամության նկատմամբ, պնդելով, թե իրենք ունեն այլընտրանք և եթե Եվրամիությունը շարունակի դասեր տալ , ապա իրենք կընտրեն այլ ճանապարհ` ստեղծելով արևելյան Եվրամիության տիպի մի կառույց:

Փորձագետը ավելացրել է, որ շատ ողջունելի են բանաձևի այն կետերը, որոնք վերաբերվում են  փոխհատուցմանը, պահաջատիրությանը և այլն:

«Մոտեցող ապրիլի 24 ը որոշակի քննություն է լինելու քաղաքակիրթ աշխարհի համար և հատկապես քաղաքակիրթ Եվրոպայի, որը մի կողմից հռչակված է որպես ժողովրդավարության առաջամարտիկ, մյուս կողմից իր մեղսակցությունը ունի Հայոց ցեղասպանության իրագործման համար, երբեմն իր լռությամբ, երբեմն իր աջակցությամբ Թուրքիային»,–ասել է Մելքոնյանը։:

Բանաձևի նախագիծը մշակել է ՀՀԿ–ն ՕԵԿ–ի և «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ։

ՀՀԿ–ն 2012 թ.–ի փետրվարի 10–ին դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԺԿ–ում, նմանատիպ կարգավիճակ են ստացել նաև «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։

ԵԺԿ–ն ներկայացված է ԵՄ–ի բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։