Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Բելառուսի նախագահ. Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան

02.07.2019, 18:11
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։
Բելառուսի նախագահ. Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ «Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում», - նշել է նա։

Խոսելով երկու երկրների համագործակցության մասին, Լուկաշենկոն անդրադարձել է տնտեսական օրակարգի հարցերին:

«Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ», - ասել է նա:

Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք այսօր»: 

«Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ-ինչ բաների համար քննադատում են: Ես դա բնական եմ համարում, սակայն կարևորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից: Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք», - ասել է նա:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։-0-