Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Բուքմեյքերները համաձայնություն են ձեռք բերել խորհրդարանականների հետ սկանդալային ուղղումների վերանայման վերաբերյալ

29.05.2019, 16:54
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին ավելի շատ հետաքրքրում է աշխատակազմի կրճատումը և գործազրկության հնարավորությունը:
Բուքմեյքերները համաձայնություն են ձեռք բերել խորհրդարանականների հետ սկանդալային ուղղումների վերանայման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Բուքմեյքերական գրասենյակի գործունեության խստացման դեմ բողոքողները համաձայնության են եկել խորհրդարանականների հետ` նախկինում առաջարկված լրացումների վերանայման վերաբերյալ: Այդ մասին հայտնեց «Գուդվին-բեթ» բուքմեյքերական գրասենյակի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և պատգամավորների հետ հանդիպումից հետո:

Բուքմեյքերները, մասնավորապես, բողոքում են «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեմ։ Նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

«Ներկայացվել են բուքմեյքերների բոլոր պահանջները: Մենք գոհ ենք մնացել հանդիպումից, մեզ խոստացել են, որ առաջիկա խորհրդարանական նիստում կքքնարկվեն մեր բարձրացրած հարցերը», - ասաց Միքայելյանը:

Ըստ նրա, բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին ավելի շատ հետաքրքրում է աշխատակազմի կրճատումը և գործազրկության հնարավորությունը, ինչը և ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովին:

«Մենք բարձրացրել ենք բուքմեյքերական գրասենյակներում խաղերի ապարատների գործողության երկարացման հարցը 1,5 տարով, ինչպես նաև մեր գործունեության որոշ սահմանափակումների վերացման հարցը: Պատրաստ ենք մեր կողմից նախանշված ժամկետը լրանալուց հետո դադարեցնել դրանց օգտագործումը: Սակայն մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի հաղթահարենք նոր ֆինանսական բեռը և փոխենք մեր բիզնեսի ռազմավարությունը», - ասաց նա` հավելելով, որ իրենց կողմից ներկայացված փաստարկները ընդունելի են եղել խորհրդարանականների կողմից:-0-