Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Ճապոնիայի ԱԳՆ նախարարը վիզայի ռեժիմի դյուրացում է խոստացել Հայաստանին

03.09.2018, 15:02
«Հայաստանն արտոնյալ վիզայի ռեժիմ է ստեղծել Ճապոնիայի քաղաքացիների համար, և մենք սպասում ենք պատասխան քայլերի», – ասաց Մնացականյանը։
Ճապոնիայի ԱԳՆ նախարարը վիզայի ռեժիմի դյուրացում է խոստացել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն երկուշաբթի Ճապոնացի իր գործընկեր Տարո Կանոյի հետ կայացած համատեղ ճեպազրույցին հույս հայտնեց, որ առաջիկայում կբացվի Երևան–Տոկիո ուղիղ չվերթ, ինչպես նաև ներկայացրեց վիզաների ռեժիմի ազատականացման բանակցությունները:

«Այդ հարցը մենք քննարկել ենք այսօրվա մեր բանակցությունների ընթացքում։ Ուշադրություն ենք դարձրել նաև սերտ հարաբերությունների հաստատմանը, որոնք յուրաքանչուր միջպետական հարաբերությունների հենասյուն են։ Հայաստանն արտոնյալ վիզայի ռեժիմ է ստեղծել Ճապոնիայի քաղաքացիների համար, և մենք սպասում ենք պատասխան քայլերի», – ասաց Մնացականյանը։

Կանոն հայտնեց իր հերթին, որ Ճապոնիան որոշում է ընդունել դյուրացնել վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ինչը, ըստ նրա, կնպաստի երլու երկրների մշակութային փոխանակմանը։

2017 թ.–ի սեպտեմբերի 6–ին ուժի մեջ է մտել Հայաստանի կառավարության որոշումը` ազատել Ճապոնիայի քաղաքացիներին մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից։ Ըստ ընդունված որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան գտնվել Հայաստանի տարածքում 180 օր` մեկ տարվա ընթացքում։–0–