#ՃԱՊՈՆԻԱ
Հիրոսիմայում հարգանքի տուրք են մատուցել ատոմային պայթյունի զոհերի հիշատակին
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հարգանքի տուրք են մատուցել ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Ամերիկյան ռմբակոծիչը ատոմային ռումբը նետել է ուղիղ 70 տարի առաջ։ Պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 140 հազար մարդ։Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է ՀՆԱ–ի աճի գնահատականը
Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը այս տարվա հունվար–մարտին եռամսյակի կտրվածքով զգալիորեն բարձր է եղել ավելի վաղ կառավարության հրապարակած տվյալներից և կազմել է 1%, տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 3,9%–ով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասվում է երկրի կառավարության հաղորդագրությունում։Երևանն ու Տոկիոն դիտարկում են հետագա համագործակցության հնարավորությունների խորացումը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի հետ քննարկել է երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։Սողանքային աղետի կառավարման ծրագիրն իրականացնելու համար Ճապոնիան Հայաստանին ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրն իրականացնելու համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո:Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին
Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին, այս մասին ասվել է ՀՀ կառավարության` ապրիլի 10-ին կայացած նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։Նորություններ 1 - 20 of 34
First | Prev. | 1 2 | Next | Last