Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ճապոնիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ

18.03.2014, 14:16
Ճապոնիան և Կանադան, հետևելով ԱՄՆ–ին և Եվրամիությանը, պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։
Ճապոնիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան և Կանադան, հետևելով ԱՄՆ–ին և Եվրամիությանը, պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, կանադացի վարչապետի կայքում հրապարակված պատժամիջոցների ցուցակում ներառված է տասը մարդու անուն` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, սենատոր Անդրեյ Կլիշասը, պատգամավորներ Լեոնիդ Սլուցկին և Ելենա Միզուլինան, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, «Ուկրաինական ընտրություն» կազմակերպության առաջնորդ Վիկտոր Մեդվեյչուկը և Ղրիմի գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։ Այս մարդկանց նկատմամբ վիզաներ տրամադրելու և ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել։

BBC –ին իր հերթին վկայակոչելով Kyodo գործակալությանը` հայտնում է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման խորհրդատվությունների դադարեցման մասին։ Բացի այդ, երկրի իշխանությունները մտադիր են սառեցնել ՌԴ–ի հետ ներդրումային համագործակցության, վտանգավոր ռազմական գործունեության և տիեզերքի խաղաղ յուրացման համագործակցության վերաբերյալ պայմանագրերի ստորագրման բանակցությունները։

Նախօրեին Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի տասը պաշտոնյաների, Ղրիմի ութ պաշտոնյաների, ինչպես նաև երեք զորահրամանատարների նկատմամբ վիզա տրամադրելու հետ կապված և ֆինանսական պատժամիջոցների սահմանումը։ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի յոթ պաշտոնյաների նկատմամբ։ -0-