Հիրոսիմայում հարգանքի տուրք են մատուցել ատոմային պայթյունի զոհերի հիշատակին

Հիրոսիմայում հարգանքի տուրք են մատուցել ատոմային պայթյունի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հարգանքի տուրք են մատուցել ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Ամերիկյան ռմբակոծիչը ատոմային ռումբը նետել է ուղիղ 70 տարի առաջ։ Պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 140 հազար մարդ։

Հիշատակի արարողությունն անցկացվել է Խաղաղության զբոսայգում տեղական ժամանակով ժամը 08։00–ին։ Լռության րոպեն մեկնարկել է ուղիղ ժամը 08։15–ին, երբ 600 մետր բարձրության վրա Հիրոսիմայի վրա պայթել էր ատոմային ռումբը (տարբեր տվյալներով` 13-18 կիլոտոննա)։

Միջազգային հանրությունն այս օրը նշում է որպես Ատոմային զենքի դեմ պայքարի միջազգային օր։ «Հիրոսիմայի օրվա» հիշատակի միջոցառումներին մասնակցում են Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն, Տոկիոյում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդին, միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման գծով ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քիմ Վոն Սու, Ճապոնիայի իշխանության ներկայացուցիչներ և 100 պետություններից ժամանած դիվանագետներ։

1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուները ատոմային ռումբ են նետել Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ատոմային ռումբի հետևանքով Հիրոսիմայում 350 հազար բնակչությունից զոհվել է 140 հազար, Նագասակիում` 74 հազար մարդ։ Զոհերի գերակշռող մասը խաղաղ բնակիչներ են եղել։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ ատոմային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:04 06.08.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×