Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է ՀՆԱ–ի աճի գնահատականը
08.06.2015,
12:49
Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը այս տարվա հունվար–մարտին եռամսյակի կտրվածքով զգալիորեն բարձր է եղել ավելի վաղ կառավարության հրապարակած տվյալներից և կազմել է 1%, տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 3,9%–ով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասվում է երկրի կառավարության հաղորդագրությունում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը այս տարվա հունվար–մարտին եռամսյակի կտրվածքով զգալիորեն բարձր է եղել ավելի վաղ կառավարության հրապարակած տվյալներից և կազմել է 1%, տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 3,9%–ով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասվում է երկրի կառավարության հաղորդագրությունում։
Մայիսին հրապարակված նախնական տվյալների համաձայն, –ի աճն այդ շրջանում կազմել է 0,6% կամ տարեկան կտրվածքով 2,4%։ Երկուշաբթի կառավարությունը հրապարակել է ճշտված տվյալներ, որոնք զգալիորեն բարձր են եղել սկզբնական հաշվարկներից։ Դա 2014թ.–ի ապրիլից ի վեր աճի ամենաբարձր ցուցանիշն է, երբ ներմուծված սպառողական հարկի բարձրացումը 5%–ից 8%–ի սպառման կտրուկ անկման է հանգեցրել։
Նախորդ տարվա ապրիլից ի վեր երկու եռամսյակ շարունակ Ճապոնիայում ՀՆԱ անկում է նկատվում, ինչը պայմանավորված է սպառման անկումով։ Անկման պատճառով սպառողական հարկի բարձրացումը մինչև 10% կես տարով տեղափոխվել է (մինչև 2017թ.–ի ապրիլ)։ 2014թ.–ի համար ճշտված տվյալները ցուցադրել են, որ հինգ տարվա մեջ առաջին անգամ ՀՆԱ–ն 0,9%–ով նվազել է։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհեդե Սուգան մեկնաբանել է ՀՆԱ զգալի աճի մասին հաղորդագրությունը` նշելով, որ «ձեռնարկություններն ակտիվություն են հանդես բերում` ներդրումներ կատարելով սարքավորումների մեջ»։ Սուգան հույս է հայտնել, որ «սպառումը հետագայում կվերականգնվի և ներդրումներ կկատարվեն սարքավորումների ոլորտում»։-0-