Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ճապոնիան Հայաստանին նվիրաբերել է շտապօգնության 39 մեքենա, ծրագրի արժեքն է 3,5 մլն դոլար (ՖՈՏՈ)

22.11.2022, 17:04
Հայաստանին նվիրաբերվել են շտապօգնության 39 ավտոմեքենաներ, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ. ՖՈՏՈ
Ճապոնիան Հայաստանին նվիրաբերել է շտապօգնության 39 մեքենա, ծրագրի արժեքն է 3,5 մլն դոլար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանին նվիրաբերվել են շտապօգնության 39 ավտոմեքենաներ, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ:

Ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Շտապբուժօգնության մեքենաները Հայաստանին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է:

Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով մարզերը ևս շտապօգնության ժամանակակից ու տեխնիկապես հագեցած նոր մեքենաներ կունենան, դրանք կլինեն մարզային ճանապարհներին և այլ չափորոշիչներին համապատասխան:-0-