Սարգսյան. պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի
08.07.2015,
21:27
Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները, չորեքշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8. /ԱՌԿԱ/. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները, չորեքշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ:
«Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում և ազդարարել այս ներկայացուցչական համաժողովի մեկնարկը։ Հպարտ եմ, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը», – ընդգծել է երկրի ղեկավարը։
Նա նշել է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: «Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը: Մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ, վայրագություններ, կոտորածներ, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ հիմնավորվող խտրականություն, առանձին խմբերի հատվածային կամ ամբողջական ոչնչացման փորձեր, մշակութային ժառանգության և հոգևոր կյանքի թիրախավորում», – ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: «Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն», – համոզված է Հայաստանի նախագահը:
Նրա խոսքերով, հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա:
«Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար: Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով», – նշել է նա։
Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ պատմության ընթացքում հաճախ տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները։
«Հետևաբար, նաև այդ առումով եմ արժևորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ձեր ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ Բարձր ենք գնահատում, որ դեռևս 2007 թվականին ձեր ընկերակցությունը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը», – ասել է նախագահը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-ամյակներին նվիրված համաժողովում աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են Ցեղասպանության և հարակից ոլորտների ուսումնասիրման ավելի քան 100 մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-