Հայաստանը ձգտելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. դեսպան
17.04.2015,
18:51
Երևանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ, քանի որ սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է, ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/.Երևանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ, քանի որ սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է, ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։
Չորեքշաբթի Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց` կոչ անելով Թուրքիային «ճանաչել Հայոց ցեղասանությունը», և այդկերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։
«Քանի որ ներկայիս Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը` հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդ, անուղղակի պատասխանատվություն է կրում։ Մենք շարունակելու ենք հասնել միջազգային ճանաչման, քանի որ սա մեր ազգային անվտանգության հարց է։ Վերջին հաշվով, մենք` լինելով ցեղասպանության զոհ, կարծեք թե պարտականություն ենք կրում մեր հետագա սերունդների առջև, և ոչ միայն մեր ժողովրդի ։ Մենք պետք է այս պայքարի ֆլագմանը լինենք»,–Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում ասել է դեսպանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբանելով այն փաստը, որ ոչ բոլոր պետություններն են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, դիվանագետը նշել է, որ «խնդիրն այն է, որ դեռևս աշխարհում կա քաղաքական անտարբերություն, որը հատկապես նկատելի է` քաղաքական նպատակասլացություն»։
«Իսկ դատապարտումը բոլորին է պետք, ոչ միայն հայ, այլև թուրք ժողովուրդին։ Անխուսափելի են մեր ժողովուրդների միջև նորմալ փոխհարաբերությունները, բայց դրա համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ»,–ավելացրել է դեսպանը։
Միաժամանակ, դիվանագետը հատկապես ընդգծել է, որ հիշատակի միջոցառումները, որոնք անցկացվում են Ռուսաստանում և այլ երկրներում «ուղղված չեն Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ»։
«Ավելին, մենք ուրախ ենք, որ խելամիտ խոսքեր են հնչում և այս կողմից։ Մենք վստահ ենք, որ անխուսափելի է համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը։ Հայաստանը շարունակելու է ինտենսիվ շարժվել այդ ուղղությամբ»,–ասել է Եսայանը։—0--