Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

«Ձեզ համար դա բիզնես է, իսկ մեր համար` զենք, որը սպանում է մեր տղաներին». Զոհրաբ Մնացականյան

24.05.2019, 14:02
Ըստ Մնացականյանի, այսօր ստեղծվել է այնպիսի անվտանգության համակարգ, որն իրականացվում է բացարձակ Լեռնային Ղարաբաղի ուժերով:
«Ձեզ համար դա բիզնես է, իսկ մեր համար` զենք, որը սպանում է մեր տղաներին». Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը belsat.eu-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե հավատում է, արդյո՞ք, ադրբեջանական և բելառուսական կողմերից արվող հայտարարություններին առ այն, որ Բելառուսը հրթիռային համակարգեր է վաճառում, որպեսզի հավասարակշռություն ստեղծի Հարավային Կովկասում, հայտարարել է, որ Հայաստանի համար դա անընդունելի է:

«Մենք դա չենք ընդունում, դա անընդունելի է: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում և պարտականություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Ինչ վերաբերում է Ադրբեջանում բելառուսական զենքին, ապա խնդրում եմ հաշվի առնել, որ այդ զենքից մահանում են մեր հայրենակիցները: Ձեզ համար դա բիզնես է, իսկ մեր համար զենք, որը սպանում է մեր տղաներին: Այդ իսկ պատճառով այդ զգայունությունը մեզ մոտ եղել և մնում է շատ բարձր մակարդակի վրա: Այսինքն ոչ թե զգայունությունը, այլ ուղղակի անընդունելիությունը», - հայտարարել է նա:

Պատասխանելով հարցին, թե կան որևէ փաստարկներ` Բելառուսին համոզելու համար սահմանափակել նմանօրինակ բիզնեսը, Մնացականյանը նշեց, որ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության բացակայությունը շատ մեծ հետևանքներ կունենա:

«Դա վերաբերում է ավելի մեծ շահերի, քան մեր տարածաշրջանն է: Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չի նպաստում կայունությանը: Մենք շատ խիստ հավատարիմ ենք մնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և մենք այդ իմաստով շատ հստակ դիրորոշում ունենք: Ամենակարևորը, որ դա ինչ-որ ամորֆ հարց չէ, այլ հարց, որը վերաբերում է մեր բնակչության գոյաբանական անվտանգությանը», - ասել է նա:

Այդ իմաստով ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է այդ հակամարտության հետ կապված բավականին ծանր պատմության մասին:

«90-կաններին տտեղծվել էր մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը կարող էր ուղղակի չլինել, 90-ի սկզբին Լեռնային Ղարաբաղի 40%-ը գրավել էր Ադրբեջանը, և մեր բնակչության 40%-ը ընթարկվել էր էթնիկ զտման: Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքը: Ղարաբաղը կարողացավ պաշտպանել ինքն իրեն», - ասել է նա:

Ըստ Մնացականյանի, այսօր ստեղծվել է այնպիսի անվտանգության համակարգ, որն իրականացվում է բացարձակ Լեռնային Ղարաբաղի ուժերով:

«Եվս մեկ անգամ կրկնեմ` Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքը: Մեր համար դա էկզիստեցիալ հարց է, երբ ազգությամբ հային սպանողը դառնում է Ադրբեջանի հերոս, երբ ներկայացվում են վերջնագրեր և հետո իրականացվում են ագրեսիայի փորձեր, ինչպես դա եղավ 2016 թ.-ի ապրիլին: Մեզ համար այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ հարցը վերաբերում է կոնկրետ մարդկանց խիստ էկզիստենցիալ անվտանգությանը: Դա կոնկրետ մարդիկ են, ովքեր ունեն իրենց անունները և ազգանունները: Դա որևէ վերացական բան չէ մեզ համար: Պաշտպանական ներուժը վկայում է այն մասին, որ, այո, լինելու են հետևանքներ, որոնք կվերաբերեն բոլորին», - նշել է նա:

Այդ համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ խաաղությունն ալընտրանք չունի, այդ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Իրավիճակի յուրաքանչուր էսկալացիան չի նպաստում խաղաղությանը: Դա պատասխանատվության հարց է», - եզրափակել է Մնացականյանը:-0-