ԵՄ–ի հետ Հայաստանի համագործակցությունը կորոշվի մնացորդային սկզբունքով. փորձագետ
18.12.2013,
17:29
«Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական համագործակցությունը կորոշվի մնացորդային սկզբունքով»,–հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական համագործակցությունը կորոշվի մնացորդային սկզբունքով»,–հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում։
«Հայաստանի ներգրավվածության աստիճանը եվրաինտեգրման գործընթացում այդքան արդիական չէր լինի, եթե Ռուսաստանն առաջ չքաշեր Եվրասիական միության նախագիծը։ «Արևելյան գործընկերության» անդամ պետությունները, այնուամենայնիվ, կանգնել են ոչ թե «կամ... կամ», այլ ինտեգրման հիմնական վեկտորի ընտրության առջև։ Քաղաքական և տնտեսական համագործակցությունը մնացածների հետ կորոշվի մնացորդային սկզբունքով»,– ասել է նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Փորձագետի խոսքով` և Հայաստանում, և Ռուսաստանում երկար տարիների ընթացքում ոչ միայն չեն հասկացել միմյանց քաղաքականությունը Եվրամիության նկատմամբ, այլ նաև չգիտեին, թե ինչպես այս կամ այն կողմը կարձագանքի իրադարձությունների զարգացմանը եվրաինտեգրման համատեքստում։
Սարգսյանը պարզաբանեց, որ Հայաստանը միշտ ԵՄ–ի հետ ասոցացումը դիտարկել է որպես կոմպլեմենտար քաղաքականության ամրապնդման քայլ, իսկ Մոսկվան` որպես շարժասանդուղք, որը Հայաստանը կտանի դեպի ԵՄ–ին առավել մոտ կանգնած և Ռուսաստանի հետ մրցակցող երկրներ։
«Այժմ հնարավոր չէ շարունակել այն իրավիճակը, երբ Հայաստանի ռազմական անվտանգությունն իրականացնում էր Ռուսաստանը, իսկ հանրապետությունն ավելի սերտ համագործակցություն էր զարգացնում Եվրոպայի հետ։ Այսօր փոխվել է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը։ Իսկ ամենակարևորը, փոխվել է Ռուսաստանը»,– ավելացրեց նա։ -0-