Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել

19.03.2019, 17:21
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել:
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Այդ մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:

Հյուսիսային պողոտայի հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը ավագանին ընդունեց 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Հրապարակի բացումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ հրապարակի անվանակոչման առաջարկով հանդես էին եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ. Հովհաննիսյանը:-0-