Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երկու նոր կոմիտե է նախատեսվում գործարկել Հայաստանի կառավարության կառուցվածքում

06.10.2016, 18:13
Հայաստանի կառավարության կառուցվածքում նախատեսվում է գործարկել երկու նոր կոմիտե, հինգշաբթի գործադիր մարմնի նիստի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Երկու նոր կոմիտե է նախատեսվում գործարկել Հայաստանի կառավարության կառուցվածքում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության կառուցվածքում նախատեսվում է գործարկել երկու նոր կոմիտե, հինգշաբթի գործադիր մարմնի նիստի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ, հաշվի առնելով ավելի վաղ ընդունված Քաղաքաշինության նախարարության վերակազմավորման որոշումը` առաջարկվում է ստեղծել Հայաստանի կառավարությանն առընթեր գործող Քաղաքաշինության պետական կոմիտե:

 Միաժամանակ, նրա խոսքով, տուրիզմի զարգացման ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման համար առաջարկվում է ստեղծել Տուրիզմի պետական կոմիտե, որը կգործի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում:

«Կանոնադրության համաձայն, վերակազմավորման մասին որոշումը քննարկվում է կառավարության նիստում և ներկայացվում նախագահի հաստատմանը: Ավելին, գոյություն ունի նախադեպ` Ջրային կոմիտեն ստեղծվել է նախագհահի որոշմամբ, սակայն դրանց կառուցվածքում կատարվող փոփոխությունները իրականացվելու են կառավարության որոշմամբ», - ասաց Հարությունյանը:

 Նրա խոսքով, այս փոփոխությունները իրականացվում են կառավարության կողմից իրականացվող վերակազմավորման քաղաքականության համապատասխան. առաջիկայում նախատեսվում է փոխել նմանատիպ կոմիտեների կառուցվածքը։

«Սա անցումային շրջան է, որի ժամանակ կոմիտեները կստանան քաղաքականության մշակման որոշակի լիազորություններ, սակայն` ոչ որոշման կայացման, իսկ կառավարության ապագա կառուցվածքում այդ դրույթը կվերանայվի, և կձևավորվեն վարչապետին, կառավարությանը և նախարարներին ենթակա մարմիններ», - ասաց Հարությունյանը:

Կառավարության նիստի ընթացքում որոշում է ընդունվել նաև երկու նախարարությունների` Առողջապահության նախարարության (Արմեն Կարապետյան) և Քաղաքաշինության նախարարության (Էդգար Գևորգյան) աշխատակազմերի ղեկավարների պաշտոնանկության մասին։–0–