Երկու տարվա ընթացքում պետական գործիչները զրկվել են 737 մեքենայից

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշում է ընդունել պետական հաշվեկշռում գտնվող 33 մեքենաների օտարման մասին:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, պետբյուջեի ծախսերի օպտիմալացման շրջանակում նախատեսվում է կրճատել 33 մեքենա, որոնք կփոխանցվեն կառավարման հաշվեկշռին` հետագա օտարման համար:
«Օտարման կուղղվեն պետական գործիչների սպասարկման ու պետական հաստատությունների հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները, իսկ սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են պետբյուջեի հաշվին», - ասաց Սահակյանը:
Նա նշեց նաև, որ 2016-2017 թվականներին բյուջետային միջոցների օպտիմալացման ծրագրի շրջանակում արդեն օտարվել է 704 տրանսպորտային միջոց, միայն 2017 թվականին օտարվել է 456:
«Այդ տրանսպորտային միջոցների մեծ մասը վաճառվել է բարձր մրցակցային պայմաններով առաջին կամ երկրորդ աճուրդի ժամանակ, իսկ դա նշանակում է, որ վաճառքի միջին գինը 117%-ով գերազանցում է լոտի մեկնարկային գինը», - ասաց Սահակյանը: -0-