Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Նալբանդյան. Ադրբեջանն ինքը ԵԽԽՎ բանաձևը համարում է «թղթի կտոր»

02.02.2016, 17:47
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելով  ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերի հետ կապված իրավիճակը, հիշեցրեց, որ Ադրբեջանն ինքն ամենաբարձր մակարդակում այս կազմակերպության ընդունած փաստաթղթերն անվանել է  «թղթի կտոր»:
Նալբանդյան. Ադրբեջանն ինքը ԵԽԽՎ բանաձևը համարում է «թղթի կտոր»
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելով  ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերի հետ կապված իրավիճակը, հիշեցրեց, որ Ադրբեջանն ինքն ամենաբարձր մակարդակում այս կազմակերպության ընդունած փաստաթղթերն անվանել է  «թղթի կտոր»:

ԵԽԽՎ–ն հունվարի 26–ին մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։ Ավելի ուշ Վեհաժողովն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։

«Ադրբեջանն ինքն ամենաբարձր մակարդակում ԵԽԽՎ բանաձևն անվանել է թղթի կտոր, մենք  դա երբեք չենք ասել: Բայց, միաժամանակ, չարժե գերագնահատել նմանատիպ բանաձևերի նշանակությունը»,-երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, անձինք, ովքեր ինչ որ կառույցներում ծառայում են Ադրբեջանի շահերին, երբեք Ղարաբաղում չեն եղել և չեն կարողանում քարտեզի վրա այն գտնել, չպետք է համաշխարհային հանրությանը թելադրեն  խնդիրների լուծման ուղիները:

Նա նաև ավելացրեց, որ չընդունելով  Ուոլթերի բանաձևը ԵԽԽՎ պատգամավորները փաստացի քվեարկեցին խաղաղ գործընթացի օգտին: Ինչ վերաբերվում է սարսանգի ջրանցքի բանաձևին, ապա այն, նախարարի խոսքով, տխնիկական բնութագիր ուներ և դրա համար քաղաքական հանձնաժողովում չի քննարկվել, այլ քննարկվել է սոցիալական հարցերի հանձնաժողովում, թեպետ, այդ փաստաթղթում ևս քաղաքական ձևակերպումներ կային:

«Հարցն այն է, որքանով է ընդունելի զեկույցը, որի հեղինակը Ղարաբաղ չի այցելել, թող որոշեն նրանք, ովքեր քվեարկել են դրա օգտին»

Միաժամանակ, հիշեցրեց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն  այլ կառույցներ տեղափոխելու անթույլատրելիության վերաբերյալ:-0-