Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Գերմանիան կհամագործակցի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. դեսպան

27.01.2016, 14:15
.Գերմանիան կհամագործակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
 Գերմանիան կհամագործակցի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/.Գերմանիան կհամագործակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմաներն արդեն հայտարարել է, որ Գերմանիան կաջակցի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք մտահոգ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, մասնավորապես` ծանր սպառազինությամբ, որը զոհերի է բերում: Հենց դրա համար էլ մենք կհամագործակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` մեխանիզմների մշակման գործընթացում, որը կօգնի հակամարտության կարգավորմանը»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Բեռլինը հակամարտության  կողմերին կոչ է անում վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները:

«Մենք վստահ ենք, որ կողմերի միջև երկխոսքությունը կնպաստի հակամարտության արագ կարգավորմանը»,-ավելացրեց նա:
Գերմանիան ԵԱՀԿ համանախագահ է դարձել դեկտեմբերի սկզբին: ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն այս առթիվ արած հայտարարությունում նշել է, որ իր երկիրը երկիրը կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:--0--