Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ղարաբաղյան հակամարտությունն ազդել է ԱՄՆ–ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա. Ադամ Շիֆ

25.05.2016, 13:19
Ղարաբաղյան հակամարտությունն ազդել է ԱՄՆ–ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
Ղարաբաղյան հակամարտությունն ազդել է ԱՄՆ–ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա. Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունն ազդել է ԱՄՆ–ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Մենք դարձել ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի բազմաթիվ դրսևորումների վկաներ, և դրանցից ամենաբացահայտը դարձան դաժանությունը, մարդկանց գլխատումն ու դիակների նկատմամբ ծաղրանքը», – նշել է Շիֆը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ին լրջորեն մտահոգում է այն փաստը, որ Սդրբեջանը պատրաստ չէ սահմանին տեղադրել սարքավորումներ` հրադադարի ռեժիմի պահպանումը վեահսկելու համար։

Քարնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Փիթեր Ստրոնսկին, ով ապրիլյան սրացումից հետո այցելել էր Հայաստան «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում պատմել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

«Որոշ պաշտոնյաների հետ զրույցից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ապրիլյան բռնությունը ցնցել է բնակչությանը», – նշել է Ստրոնսկին։

Նրա խոսքով` չնայած, որ ղարաբաղյան հիմնահարցն ուղղակիորեն չի ազդում ԱՄՆ–ի վրա, Վաշինգտոնին ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-