Ղարաբաղյան կողմը հերքում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «իրականությունը տրամագծորեն հակադարձ է» տեղեկատվություններին այն մասին, թե իբր Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցրել է ռազմական գործողությունները շփման գծում։
«Նրանք այդ մասին հայտարարել են, մենք ծանոթ ենք այդ հայտարարություններին։ Սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Չնայած նմանատիպ հայտարարություններին, նրանք, փաստորեն, շարունակում են ռազմական գործողությունները», – ասաց նա։
Բաբայանի խոսքով`նման քաղաքականությունը հատուկ է Ադրբեջանին, նրանք հայտարարում են մի բան, իսկ անում` ամբողջովին ուրիշ բան։
«24 ժամվա ընթացքում նրանք երկու անգամ ամենաբարձր մակարդակում հայտարարել են կրակի դադարեցման մասին, սակայն իրականությունն ամբողջովին հակառակն էր», – ընդգծեց նա։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-