Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ

20.06.2016, 11:01
Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–