Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայտնի են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր օրերը

31.07.2018, 11:13
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնա­րավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին:
Հայտնի են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր օրերը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնա­րավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կառավարությունը հենց այդ կիրակիներից որևէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպ­տեմբերի 29-ին՝ Երևանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: 

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապե­տի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երևանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա:

Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու և պատշաճ ձևով ներկայանալու համար:

Թերթը հիշեցնում է նաև, որ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար։–0–