Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հակառակորդի կողմից գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ. ԼՂՀ ՊՆ

05.08.2016, 11:16
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հակառակորդի կողմից գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։