Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
28.11.2016,
11:09
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ, ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–