Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ԱՊՀ յոթ երկրների, այդ թվում` Հայաստանի բնակչությունը կողմ է համագործակցությանը հետխորհրդային տարածքում. հարցում

16.10.2013, 17:58
ԱՊՀ յոթ երկրների, այդ թվում` Հայաստանի բնակչությունը կողմ է հետխորհրդային տարածքում կապերի ամրապնդմանը, չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Միխայիլ Գորշկովը` ներկայացնելով միջազգային սոցհարցման արդյունքները։
ԱՊՀ յոթ երկրների, այդ թվում` Հայաստանի բնակչությունը կողմ է համագործակցությանը հետխորհրդային տարածքում. հարցում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ յոթ երկրների, այդ թվում` Հայաստանի բնակչությունը կողմ է հետխորհրդային տարածքում կապերի ամրապնդմանը, չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Միխայիլ Գորշկովը` ներկայացնելով միջազգային սոցհարցման արդյունքները։

Գորշկովը հայտնեց, որ երկու տարի առաջ «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալությունը նախաձեռնել է ԱՊՀ երկրների բնակչության ինտեգրացիոն տրամադրությունների կանոնավոր գրանցման ծրագիրը` անկախության տարիներին հետխորհրդային տարածքի բնակիչների զանգվածային գիտակցության մեջ փոփոխությունները սահմանելու համար։

«Սոցհարցման երկրորդ փուլն անցկացվել է 2013 թվականին 12 պետությունների (ԱՊՀ 11 պետություն գումարած Վրաստան) 14 հազար մասնակիցների շրջանում։ Գնահատման ինդիկատորները վերցվել են երեք հիմնական բնագավառներում` տնտեսություն, քաղաքականություն և սոցիոմշակութային ոլորտ»,– չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Գորշկովը։

Ակադեմիկոսի խոսքով` հարցումը ցույց է տվել, որ ԱՊՀ տասնմեկ պետություններից յոթում` Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, հետխորհրդային տարածքում մերձեցման միտումը ոչ թե կայուն, այլ վառ գերակշռող և նախընտրվածն է։

«Բոլոր երեք ոլորտներով հետխորհրդային տարածքը նշվում է որպես հիմնական այլ առկա տարածքների շրջանում, որի հետ, ըստ բնակչության կարծիքի, պետության ղեկավարներն ավելի սերտ, մոտ կապեր պետք է հաստատեն»,– ասաց նա։

Գորշկովը միաժամանակ նշեց, որ հարցվածների թվում են եղել նաև Եվրոպայի երկրների հետ մերձեցման կողմնակիցները, սակայն ԱՊՀ նշված յոթ երկրներում նրանք փոքրամասնություն են կազմել։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ ՄՄ–ին միանալու և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ -0-