Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դժգոհ է անդամ–երկրներում կազմակերպության գործունեության լուսաբանումից

21.10.2013, 13:16
ՀԱՊԿ մասնակից–երկրներում կազմակերպության գործունեության լուսաբանումը բավարար չէ, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դժգոհ է անդամ–երկրներում կազմակերպության գործունեության լուսաբանումից
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ մասնակից–երկրներում կազմակերպության գործունեության լուսաբանումը բավարար չէ, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Ես կարող եմ առանձնացնել մի քանի պետություն, որտեղ բավականին ինտենսիվորեն են ներկայացվում նյութերը, իսկ որոշ պետություններ և նրանց ԶԼՄ–ները բավականին անտարբեր են ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող կարևոր և նշանակալի միջոցառումների նկատմամբ», – երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեսա–ասուլիսի ընթացքում հայտարարեց նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է ԱՊՀ անդամ–երկրների կողմից 1992 թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ–ի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ –0–