Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

«Հարավային հոսքի» ճակատագրի մասին որոշումը կարող է ընդունվել ՌԴ–ի և ԵՄ–ի բանակցությունների արդյունքում. Մինասյան

17.02.2015, 19:56
«Հարավային հոսքի» ճակատագրի մասին որոշումը կարող է ընդունվել ՌԴ–ի և ԵՄ–ի բանակցությունների արդյունքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավային հոսքի» ճակատագրի մասին որոշումը կարող է ընդունվել ՌԴ–ի և ԵՄ–ի բանակցությունների արդյունքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։

«Ով, ձեր կարծիքով, պետք է ասի վերջին խոսքը «Հարավային հոսք» գազատարի կառուցումը շարունակելու մասին որոշման հարցում` Բուլղարիան/Սերբիան/Ավստրիան թե Եվրահանձնաժողովը» հարցին հարցվածների գրեթե կեսն ասել է, որ նախագծի դադարեցման մասին վերջնական որոշումը պետք է ընդունի նախագծի անդամ երկիրը։ Միայն յուրաքանչյուր երրորդն է համարում, որ դա Եվրահանձնաժողովի լուծելու հարցն է։

«Հարավային հոսքի» ճակատագրի վերաբերյալ որոշումների ընդունման լիազորությունների գնահատման մեջ ամենից շատ տարակարծիք են Բուլղարիայի և Ավստրիայի բնակիչները։ Բուլղարիայում միայն 23 տոկոսն է կարծում, որ վերջին խոսքը պետք է լինի Բրյուսելինը։ Մինչդեռ Ավստրիայում այդ կարծիքին է հարցվածների կրկնակի տոկոսը։

Մինասյանի կարծիքով` Բուլղարիան ավելի հակված է այդ գազատարի կառուցմանը, և հարկավոր է հասկանալ, որ Սերբիան ԵՄ անդամ չէ, այդ դեպքում, երբ Ավստրիան և Բուլղարիան ԵՄ  անդամներ են։

«Իսկ լինելով ԵՄ անդամ` երկրները ստիպված են հաշվի առնել Բրյուսելի կարծիքը և քաղաքական, և տնտեսական հարցերում։ Վերջիվերջո, որոշումը կընդունվի ԵՄ–ի և Ռուսաստանի բանակցությունների արդյունքում», – ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը ծրագրվում էր անցկացնել ՌԴ–ից Սև ծովի հատակով մինչև Բուլղարիա։ Այնուհետև կապույտ վառելիքը ծրագրվում էր բաշխել Եվրոպայի տարբեր երկրներով` ինչպես տարանցիկ «Հարավային հոսքի» համար, այնպես էլ այն երկրներով, որտեղ կգան գազամուղի եզրաշերտերը։ ԵՄ–ն դեմ էր գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթով արգելվում է համատեղել գազի արտադրում և տեղափոխում։ ՌԴ–ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ գազատարի վերաբերյալ ստորագրվել էին միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգափաթեթի համեմատ։ Բացի այդ, դրանք ստորագրվել են մինչև էներգափաթեթի ընդունումը։

Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնել է «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին։ Փոխարենը որոշվել է գազատար կառուցել դեպի Թուրքիա և Հունաստանի հետ սահմանին գազային հաբ ստեղծել հարավեվրոպացի սպառողների համար։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերով։ -0-