Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

22.02.2018, 17:16
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականի փետրվարի 22-ին ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ կողային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիրժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Կարապետի Եղոյանը:

«Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնականմոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-