Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի ներթափանցման փորձը. Օհանյան

21.01.2014, 16:41
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել, որոնք կապված են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձի հետ` տեղեկացնելով, որ ծանրակշիռ քանակական գերազանցություն ունեցող հատուկ նշանակության ջոկատայինների գրոհը հետ են մղել հասարակ ղարաբաղցի զինվորները։
Ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի ներթափանցման փորձը. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել, որոնք կապված են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձի հետ` տեղեկացնելով, որ ծանրակշիռ քանակական գերազանցություն ունեցող հատուկ նշանակության ջոկատայինների գրոհը հետ են մղել հասարակ ղարաբաղցի զինվորները։

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ուսուցչական կազմի և աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Օհանյանը։

Հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը ադրբեջանական Զինված ուժերը դիվերսիոն խմբերի միջոցով ԼՂՀ տարածք ներթափանցելու անհաջող փորձեր են կատարել, սակայն հետ են շպրտվել ելման դիրքեր` կրելով կորուստներ։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած քաջության համար Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։–0–