Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հասունացել է ժամանակն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար. Փաշինյան

20.05.2019, 12:58
Վարչապետը հայտարարել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:
Հասունացել է ժամանակն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ ժամանակն է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար:

2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում»,– ասվում է ԱԳ հայտարարությունում։

«Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», - հայտարարեց նա:-0-