Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայ պատգամավորները մերժեցին տարիքային խտրականությունը

04.06.2019, 15:23
Օրինագծի օգտին քվեարկել է 93 պատգամավոր, 6 պատգամավոր դեմ են քվեարկել, 9 ձեռնպահ են մնացել:
Հայ պատգամավորները մերժեցին տարիքային խտրականությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, ինչն արգելում է աշխատանքի ընդունվելիս տարբեր խտրականությունները, այդ թվում` տարիքային:

Օրինագծի օգտին քվեարկել է 93 պատգամավոր, 6 պատգամավոր դեմ են քվեարկել, 9 ձեռնպահ են մնացել:

«30 տարեկանից քաղաքացիների մոտ սկսվում են աշխատանքի տեղավորման խնդիրներ` կապված տարիքային գործոնի հետ», - հայտարարեց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Միաժամանակ նա նշեց, որ կարգավորող մեխանիզմները բավարար չեն և առաջարկեց պետական գերատեսչություններին սահմանել և իրականացնել խիստ վերահսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում անգամ ձևակերպել նոր մարմին:

«Խնդրում են ինձ ճիշտ հասկանաք, սակայն «Փնտրվում են 20-25 տարեկան բարետես աղջիկներ» հայտարարությունները նյարդայնացնում են հասարակությանը, և այդ օրինագիծը, առաջին հերթին, հետապնդում է բարոյական նպատակներ, իսկ հետո արդեն հանդես է գալիս որպես հետագա կիրառման մեխանիզմ», - ասաց Ուրիխանյանը:-0-