Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը կհետևի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը. փոխարտգործնախարար

26.11.2015, 16:05
Հայաստանն ուշադիր կհետևի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
 Հայաստանը կհետևի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը. փոխարտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ուշադիր կհետևի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նոյեմբերի 24–ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայի տարածքում խոցել է ռուսական Սու–24–ին, ինչի հետևանքով ռուս–թուրքական հարաբերությունները բավականին լարվել են։

«Մի կողմից հարցը վերաբերում է մեր դաշնակցին, մյուս կողմից` անմիջական հարևանին։ Նշանակում է` մենք պետք է ուշադիր հետևենք հնարավոր բոլոր իրադարձություններին», – ասաց Քոչարյանը։

Փոխնախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Նա ընդգծեց, որ երբ խոսք լինի Հայաստանի անվտանգության մասին, ապա այդ հարցը պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ։

Փոխնախարարը նաև մեկնաբանեց ՌԴ Պետդումայի քննարկմանը ներկայացված` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը, որը նախաձեռնել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը։

«Մենք ողջունում ենք այն, որ Ռուասստանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը (1995 թ. – խմբագրություն) և միշտ կողմ ենք եղել այդ հանցագործության ժխտումը քրեականացնելուն։ Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասաց Քոչարյանը։

Ըստ օրինագծի` «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ցանկանում է ՌԴ ՔՕ–ն համալրել 354.4 հոդվածով («1915–1922 թթ.–ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստերի ժխտումը»)։ –0–