Հայաստանն առայժմ որևէ միության անդամակցելու պատրաստ չէ. նախկին օմբուդսմեն

Հայաստանն առայժմ որևէ միության անդամակցելու պատրաստ չէ. նախկին օմբուդսմեն

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առայժմ որևէ միության անդամակցելու պատրաստ չէ, կարծում է Հայաստանի առաջին Օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Ես չեմ կիսում ոչ Եվրամիության անդամակցության ոգևորությունը, ոչ իշխանությունների փաստարկն այն մասին, թե ինչու ենք միանում Մաքսային միությանը»,– ասաց նա չորեքշաբթի։

Ալավերդյանի կարծիքով, որևէ միության անդամակցելու որոշումից առաջ Հայաստանը պետք է փոխի կառավարման գործող համակարգը։

Ըստ նրա, նախքան որևէ միության անդամակցելը Հայաստանը պետք է համաձայնեցնի իր շահերը հասարակության շահերի հետ, որոնք հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլ նաև հակադրվում են միմյանց։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում` Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ -0-Ն.Ա.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:40 04.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×