Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական հաղթողները

24.09.2018, 10:18
Բոլոր 475 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում որոշվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական հաղթողները։
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Բոլոր 475 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում որոշվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական հաղթողները։

Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։

ԿԸՀ–ի կայքում հրապարակված տվյալների համաձայն, 475 ընտրատեղամասերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

ԲՀԿ (թեկնածու Նաիրա Զոհրաբյան) – 6,954%

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք (Անահիտ Թարխանյան) – 0,69% 

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք (Արարատ Զուրաբյան) – 0,82%

«Երկիր ծիրանի» կուսակցություն (Զարուհի Փոստանջյան) – 1,39%

«Ժառանգություն» կուսակցություն (Րաֆֆի Հովհաննիսյան) – 0,75% 

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն (Մանվել Գասպարյան) – 0,22% 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք (Հայկ Մարության) – 81,06%

«Լույս» կուսակցությունների դաշինք (Արտակ Զեյնալյան) – 4,99%

ՀՅԴ (Միքայել Մանուկյան) – 1,62%

«Հայք» կուսակցություն (Գևորգ Հովսեփյան) – 0,19%

«Ռեֆորմիստների» կուսակցություն (Արտակ Ավետյան) – 0,22% 

«Օրինաց երկիր» կուսակցություն (Մհեր Շահգելդյան) – 1,09%

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է մանդատների ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։–0–