Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

11.11.2013, 18:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի:

ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են այս տարվա սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: -0