Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար ԱՄՆ հարվածների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իրանցի զինվորականները, ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին, հայտարարել են բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Press TV-ին:
«Հորմուզի նեղուցը լիովին փակ է բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ առևտրային նավերի համար», - հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբին։
Շտաբի հայտարարության համաձայն՝ նեղուցը «անվտանգության նկատառումներից ելնելով հայտարարվում է փակ բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատար տանկերների և առևտրային նավերի համար»։
Իրանցի զինվորականները պարզաբանել են, որ Հորմուզի նեղուցի փակումը կապված է «ԱՄՆ-ի թշնամական գործողությունների» հետ։ «Ցանկացած անցում կհետապնդվի», - ընդգծել են շտաբում:
«Մենք զգուշացնում ենք, որ ոչ մի նավ չպետք է հանվի խարսխից Պարսից ծոցում կամ Օմանի ծոցում: Հորմուզի նեղուցին մոտենալը կդիտարկվի որպես համագործակցություն թշնամու հետ», - ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը տարածել է ress TV-ն:
Ավելի վաղ՝ հինգշաբթի գիշերը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանում թիրախներին հարվածներ հասցնելու մասին:
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հզոր պայթյուններ են գրանցվել երկրի վեց շրջաններում։