Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ վարչապետը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

08.01.2020, 13:30
Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ վարչապետը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խրհրդակցությունը, որին ներկա էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև փոխվարչապետերը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտել է իր Facebook-յան էջում:

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը»,- գրել է վարչապետը:

Մասնավորապես, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին:

«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից»։-0-